Մայրաքաղաքի գետնանցումները կբարեկարգվեն կամ հետ կվերադարձվեն համայնքներին: Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Առաջին օրվանից սկսել ենք գույքագրել բոլոր գետնանցումները: Շատ գետնանցումներ գնվել են, ունեն սեփականատերեր, նրանք ունեն օրենքով նախատեսված իրենց պարտավորությունները, որ պետք է բարեկարգման աշխատանքներ տանեին, բայց այդ պարտավորությունները չեն կատարել: Բոլորին զգուշացրել ենք նամակներով և բանավոր, ասել ենք` եթե չեք կատարում ձեր պարտականությունները, համայնքը հետ է վերցնում իր գույքը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի խոսքով` գետնանցումների սեփականատերերը իրենց պարտավորությունները կատարելու պատրաստակամություն են հայտնել: