Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում   փետրվարի  17-ին արտահերթ ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար 7  թեկնածու է պայքարում: Նախկին Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար՝ 11 գյուղական բնակավայր մեկ ղեկավար են ընտրելու: Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել 2018-թվականի նոյեմբերի 1-ին: Հրաժարական տված համայնքապետը ևս թեկնածու է:

Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, համայնքում գործում է  12 ընտրատեղամաս` ընդհանուր մոտ 5  հազար ընտրողով:

Ինչպես տեղեկացրեց Շիրակի  մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ  Ռուբեն Հարությունյանը, տեղամասերը բացվել են ժամանակին,  հանձնաժողովներից  բողոքներ չեն ստացվել:

Բացի  Աշոցք համայնքից, ընտրություններ են նաև  Հառիճ  համայնքում, սակայն, ի տարբերություն Աշոցքի, Հառիճում թեկնածուները  երկուսն են՝  Բակուր Հովհաննիսյանը և համայնքի նախկին ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը: