Ավետիք Էլոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին հայտնել է փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Նա տեղեկացրել է, որ Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերով: