Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար է ընտրվել հանրային ճնշման ներքո հրաժարական տված համայնքապետ Արթուր Մանուկյանը՝ ստանալով 283 քվե։

Նրա մրցակից Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 233 ձայն։

Նշենք, որ Մանուկյանը համայնքը ղեկավարել է 2009 թվականից՝ լինելով Հանրապետական կուսակցության անդամ։ Իշխանափոխությունից հետո համայնքի բնակիչների պահանջով համայնքապետը հրաժարական էր տվել։ Վերջինս մեղադրվում էր  համայնքի բյուջեն ոչ նպատակային օգտագործելու, համայնքի խնդիրները տարի­ներ շարունակ չլուծելու մեջ:

Հավելենք, որ Արթուր Մանուկյանն այս ընտրություններում առաջադրվել է որպես անկուսակցական։