Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում համայնքապետ է ընտրվել գործող անկուսակցական ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը: Վերջինս Տեղերի համայնքապետն է 2011 թվականից:

Համայնքում165 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 86 ընտրող, որից 84-ը կողմ է քվեարկել, իսկ երկուսը` դեմ: Նշենք, որ Տեղեր համայնքում առաջադրվել էր միայն գործող համայնքի ղեկավարը։

Իսկ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում 600 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Էդգար Հայրապետյանը։ Գործող համայնքապետ Ալեքսան Ալեքսանյանը պարտվել է՝ ստանալով 485 քվե։

Համայնքապետի պաշտոնի համար պայքարել են չորս թեկնածուներ՝ բոլորն անկուսակցական։

Լուսանկարում Տեղեր համայնքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանն է