Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավար է ընտրվել գործող համայնքապետ Կարեն Դոլմազյանը՝ ստանալով 200 ձայն։

Համայքնի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 3 թեկնածուներ՝ բոլորն անկուսակցական։ Վրույր Մայիլյանը ստացել է 68 ձայն, իսկ Գրիգոր Եգանյանը՝ 30 ձայն։

Տավուշի Մարզի Ծաղկավան համայնքում առաջադրված երկու թեկնածուներից համայքնի ղեկավար է ընտրվել՝ Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը՝ ստանալով 179 ձայն։

Վերջինիս հետ պաշտոնի համար պայքարում էր  «Ծաղկասար» հիմնադրամի գործադիր տնօրեն, անկուսակցական Մարզպետ Մխիթարյանը, որը ստացել է 160 ձայն։

Լուսանկարում Ակնաղբյուր համայնքի ղեկավար համայնքապետ Կարեն Դոլմազյանն է: