Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի անկուսակցական թեկնածու Ռաֆայել Գրիգորյանը՝ ստանալով 470 ձայն:

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 4 անկուսակցական թեկնածուներ։ Սեդրակ Դավթյանը ստացել է 307, Գևորգ Խուրշուդյանը՝ 295, Ռուդիկ Կարապետյանը՝ 243 ձայն:

Իսկ Նոր Գեղի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Պապյանը՝ ստանալով 1212 քվե:

Այստեղ պայքարում էին 3 թեկնածուներ, որոնցից երկուսն՝ անկուսակցական։

Լուսանկարում Քաղսի համայքնի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանն է: