Երևան քաղաքում փետրվարի 8-14-ը ծնված աղջիկների և տղաների թիվը հավասար է: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ փետրվարի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 368 երեխա՝ 184 տղա և 184 աղջիկ»,- ասված է հաղորդագրությունում: