«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ակտիվիստները կրկին բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաքի Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ վեհափառի հրաժարականի պահանջով։ Մենք տեղեկացանք, որ եկեղեցու հոգեւոր սպասավորների ու ակտիվիստների միջեւ բախումը կանխվել է միայն ոստիկանական մեծ «բանակի» միջամտությամբ, որոնք նախապես տեղեկացված լինելով ակցիայի մասին՝ «դարանակալել» են եկեղեցու մատույցներում։ Ոստիկանները կանխել են եկեղեցու սպասավորների ու ակտիվիստների բախումը։ Շարժման ակտիվը որոշել է ամեն շաբաթ ակցիաներ իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում