ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Սլովենիայի նախկին նախագահ, Եվրոպայում հայտնի քաղաքական գործիչ Դանիլո Թյիրքի գլխավորած պատվիրակությանը:

Թյիրքը Հայաստանում է որպես ժողովրդավարական արժեքների տարածմամբ զբաղվող «Մադրիդի ակումբ» աշխարհահռչակ հասարակական կազմակերպության անդամ: