Կոտայքի մարզից  շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․

այդ թվում՝

  • 3 նոր մանկապարտեզների կառուցում,
  • 1 նոր մշակույթի տան կառուցում,
  • 1 նոր արվեստի դպրոցի կառուցում,
  • 3 մանկապարտեզների հիմնանորոգում,
  • 2 մշակույթի տների հիմնանորոգում,
  • 1 արվեստի դպրոցի հիմնանորոգում,
  • 1 քաղաքային մարզադահլիճի հիմնանորոգում,

ինչպես նաև՝

  • մեկ բարձրլեռնային համայնքի համար խմելու ջրի խորքային հորի հորատման ու ամբարների կառուցման, մեկ այլ համայնքում՝ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման ու նոր թաղամասի գազաֆիկացման համալիր. 1-ական ծրագրեր:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կոտայքի մարզպետարանից: 

Նշենք, որ  2018 թվականի ընթացքում Կոտայքի մարզից Կառավարության հաստատմանն են արժանացել շուրջ 22 սուբվենցիոն ծրագրեր, որոնց մեծ մասն այժմ իրականացման տարբեր փուլերում են, իսկ մի քանիսն արդեն կատարվել ու շահագործման են հանձնվել: