ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով իշխանությունները չեն ցանկանում ստվերել իրենց վարկանիշը եւ նկատի ունենալով հասարակական լայն հնչեղություն ստացած դժգոհությունները Մաշադյանի եւ նրա ընտանիքի անդամների վերաբերյալ որոշել են նրան հեռացնել ՊԵԿ-ից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ օրերս կայացել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռաֆիկ Մաշադյանի հանդիպումը, որի ընթացքում էլ գործադիրի ղեկավարը իր դժգոհություններն է հայտնել։

Նշենք, որ  «Նոր» Հայաստանում ՊԵԿ համակարգի կադրերի նշանակման հարցը բուռն քննարկվող թեմաներից մեկն է: Մի քանի առանցքային պաշտոնյաներ, որոնց անունը «հին» Հայաստանում  կապվել է կոռուպցիոն գործընթացների հետ, բարձր պաշտոններ են  ստացել համակարգում:  Դրանց թվում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված Ռաֆիկ Մաշադյանը։ Նա նախկինում խոշոր հարկ վճարողների տեսչության պետն էր: Մաշադյանը լրագրողներին մանրամասն պատմել էր այն համաձայնության մասին, որը ձեռք էր բերվել խոշոր սուպարմարկերտների տերերի ու ՊԵԿ նախկին ղեկավարության միջև, որի արդյունքում հարկեր էին թաքցվել: Նա նաև այս գործով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից:  Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Մաշադյանի տակավին երիտասարդ որդուն՝ Հարություն Մաշադյանին Երեւանի կայազորի դատախազության դատախազ նշանակելու հանգամանքը։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: