Փետրվարի 19-ին՝ ուշ երեկոյան, Երևանում տեղի ունեցած գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական աշխատանքներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունու տուն և այնտեղից հափշտակել գումար: