Երեկ՝ փետրվարի 21-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան էր եղել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրվող (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ բռնաբարություն), 1965թ. ծնված Մ.Պետրոսյանը:

Այսօր ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է, որ կալանավորի երկրորդ դատվածությունն է եղել:

Նախարարի խոսքով՝ Մ.Պետրոսյանը, եղել է կարանտինի մեջ, մեկուսախցում եղել է նույն հոդվածով դատապարտված մեկ այլ անձի հետ, ում հետ հոգեբաններն աշխատելիս են եղել. «Հոգեբաններն աշխատում էին նրա հետ, եւ մինչ նրանք վերադարձել են, մյուս կալանավորը անշնչացած է եղել։ Այդպիսի դեպքեր պատահում են։ Անցած տարի նույնպես նման միջադեպից չխուսափեցինք։ Իհարկե, ցավալի է»,- ասել է նախարարը։