Կյանքի 77-րդ տարում վախճանվել է թարգմանչուհի, 1997 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Մաղվալա Գեուրկովան (Սահակյան)։ Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից: 

Մաղվալա Գեուրկովան ծնվել է Թբիլիսիում (Վրաստան), ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետը, այնուհետև ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրան։ 1968-ից հաստատվել է Երևանում։ Զգալի է Մ. Գեուրկովայի ներդրումը հայ և վրաց դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների թարգմանության, հայ-վրացական բարեկամական, գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում, որի համար Հայաստանում և Վրաստանում նա արժանացել է մի շարք հեղինակավոր պարգևների ու մրցանակների։

Մ. Գեուրկովայի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 18.00-ից, Միքայելյանի անվան  հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Սգո սրահում։