Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Արցախում հանդիպել է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին:

Ավդալյանը Ստեփանակերտում էր Արցախի Հանրապետության ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:

«Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը  զարգանա: Այստեղ տեսնում եմ մարզիչներ, ովքեր նվիրված են  իրենց  գործին և շահագրգիռ են, որ այդ սպորտաձևը զարգացում ապրի: Արցախում կան մարզագույքի ձեռքբերման և   մարզիչների խնդիրներ, որոնց լուծումը ևս կօգնի այս սպորտաձևի զարգացմանը: Այստեղ կան խոստումնալից, հրաշալի երեխաներ: Հուսով եմ՝ այս սպորտաձևը կզարգանա  այստեղ, և  արցախցիները ևս մեծ հաջողություններ կգրանցեն»,-ասել է Ավդալյանը: