Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RT 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնակակ վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավամի բժշկական կենտրոն։

 

 

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը Արցախի Հանրապետության Ստեփանակարտ քաղաքի բնակիչ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: