Վենեսուելայի զինվորականները, համաձայն նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարգադրության, հրաման են ստացել ուժերը դիրքավորել Կոլումբիայի հետ սահմանին: 

Կատարելով գլխավոր հրամանատար Մադուրոյի կարգադրությունները՝ մեր հրամանատար Ռեմիխյո Սեբալոսը հրամայել է զինված ուժերին տեղակայվել Կոլումբիայի հետ սահմանին՝ պաշտպանելու ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասվում է Վենեսուելայի ԶՈՒ հրամանատարության կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Վենեսուելայի ընդդիմությունը փետրվարի 23-ին խոստացել է երկիր հասցնել հումանիտար օգնություն, որը Մադուրոյի կառավարությունը կտրականապես հրաժարվում է ընդունել: Նախագահը հայտնել է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանն ամբողջությամբ փակելու և Կոլումբիայի հետ սահմանի փակման հնարավորությունը դիտարկելու մասին:

Հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի ղեկավար է հռչակել: ԱՄՆ-ն և մի քանի տասնյակ, այդ թվում և եվրոպական 20 երկիր հայտարարել են, որ ճանաչում են Գուաիդոյին: Ռուսաստանը, Չինաստանն ու մի շարք այլ երկրներ իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյին: