Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից և 27-28-ն սպասվում են տեղումներ: