Armdaily.am -ը գրում է․

«Այսօր կայացել է ՔՊ 4-րդ համաժողովը: Արարատ Միրզոյանն իր ելույթը եզրափակել է անեկդոտով. «Հայրը որդուն ամուսնացնում է, անցնում է մի որոշ ժամանակ, սակայն զույգը երեխա չի ունենում և չեն էլ պլանավորում ունենալ: Հայրը կանչում է որդուն և հարցնում, թե ինչու երեխա չեն ունենում: Տղան պատասխանում է, որ հարցեր կան, դեռ չեն ցանկանում երեխա ունենալ և պաշտպանվում են: Այդ ժամանակ հայրը որդուն ասում է.-Ես քեզ ամուսնացրել եմ, որ հարձակվե՞ս, թե՞ պաշտպանվես»:

Անեկդոտը վերաբերել է նրան, որ մինչ այժմ ՔՊ-ն ֆեյսբուքյան պատերազմում պաշտպանողական դիրք է բռնել, բայց արդեն ժամանակն է հարձակվելու»: