Մոսկվայում շարունակվում է շախնատի «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:

Մրցաշարի 6-րդ տուրում հաղթանակ տոնեցին Տիգրան Պետրոսյանը և Արամ Հակոբյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի արդյունքով ավարտեցին Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Այս տուրից հետո Հայկ Մարտիրոսյանն ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարից հետ է մեկ միավոր: 4 միավոր ունի Տիգրան Պետրոսյանը:

B ենթախմբում 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Ռաֆայել Վահանյանը: