Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ»,-ասված Է հաղորդագրության մեջ: