TotoGaming-ը սպասված ֆուտբոլային իրադարձության համար սահմանել է խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։

Մադրիդի «Ռեալի» եւ Կատալոնական «Բարսելոնայի» միջեւ մրցակցությունը երբեք չի ավարտվի, քանի որ երկու ակումբները մշտապես ունեն լավագույն խաղացողները, մարզիչներն ու երկրպագուները: Հետևաբար, դիմակայությունից առաջ չափազանց դժվար է որևէ կանխատեսում անել: Եվ կարևոր չէ անձնական հանդիպումների վիճակագրությունը, վերջին խաղերի արդյունքը, անգամ սեփական խաղադաշտի գործոնը: Յուրաքանչյուր Կլասսիկո առանձին պատմություն է.իզուր չէ, որ այն համարվում է խաղ՝ երեք արդյունքով:

Իսպանիայի Արքայական Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղը «Կամպ Նոու»մարզադաշտում ավարտվեց 1-1 հաշվով ՝օդում կախված թողնելով եզրափակչի մասնակցի հարցը: Սոլարիի սաները ավելի արագ ու ինքնավստահ էին. երկարատև դադարից հետո տիտղոսը նվաճելու նրանց ցանկությունը հսկայական է: «Բարսելոնային» բաժին է հասել չորս արտագնա հանդիպում և հնարավոր է հարկադրված ռոտացիան իր ազդեցությունն ունենա «Կապտանռնագույնների» խաղամակարդակի վրա, իսկ նրանք սկզբունքորեն նախապատվությունը տալիս են Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի մրցաշարերին: «Բարսան» նման չէ իր անցյալ տարվա տարբերակին, սակայն նրա հարձակումը միևնույն է մնում է մահացու: «Կատալոնական» ակումբը 24 խաղում դարձել է 61 գոլի հեղինակ, որից 22-ը մրցակցի դաշտում: «Ռեալը» վերջին 12 խաղերում անընդմեջ կարողացել է գրավել մրցակցի դարպասը: «Սերուցքայինների» մասնակցությամբ վերջին խաղերում խփվում է 2.5 գնդակից ավելի, «Կապտանռնագույնների» ցուցանիշն է՝ 2.7, հետևաբար պետք է ենթադրել, որ գոլազուրկ հանդիպում չենք տեսնի:

Որոշիչ կարող է լինել Մեսսիի գործոնը. արգենտինացին իր հիանալի մարզավիճակը հաստատեց «Սևիլյայի» դեմ խաղում հեղինակած հեթ տրիկով: «Ռեալի» խաղում որոշակի անկում է նկատվում խաղի որակի տեսանկյունից.«Ժիրոնան» դա մեզ ցույց տվեց:

Մրցակցի դաշտում խփած գնդակը առավելություն է տալիս «Արքայական» ակումբին, հետևաբար «Բարսելոնան» առաջին րոպեներից կնետվի դեպի հակառակորդի դարպասը և հավանաբար կկարողանա գրավել այն, հաշվի առնելով, թե որքան խոցելի է «Ռեալի» պաշտպանությունը այս մրցաշրջանում: Ավելի մեծ քանակով խախտումներ կարձանագրվեն «Սերուցքայինների» կողմից, որոնց զգալի մասի «պատասխանատվությունը» իր ուսերին կկրի Սերխիո Ռամոսը: «Ռեալը» իր հերթին կօգտագործի Վինիսիուսի և Բեյլի արագությունը և կխաղա հակագրոհների մարտավարությամբ: Իսպանական երկու ակումբների ուժերը ներկա դրությամբ հավասար են առավել, քան երբևէ, ուստի թիմերից մեկը կհաղթի մեկ գնդակի առավելությամբ: Այնուամենայնիվ պետք չէ բացառել նաև խաղի տեղափոխումը լրացուցիչ ժամանակ: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» առավել տրամադրված կլինի հաղթանակի.կորցնելով Լա Լիգայում պայքարը՝ ի դեմս Արքայական գավաթի «Սերուցքայինները» կփորձեն որևէ տիտղոս նվաճել ներքին արենայում:

Այս Կլասսիկոն բացառիկ կլինի նրանով, որ երկու գրանդները մրցավեճին կմոտենան առանց կադրային խնդիրների, հետևաբար Սանտիագո Սոլարին և Էռնեստո Վալվերդեն հանդիպումը կսկսեն ուժեղագույն կազմերով, իսկ ֆուտբոլային էսթետներին մնում է պարզապես վայելել տիտանների դիմակայությունը:

Առաջիկա «Սուպերկլասսիկոյի» վերաբերյալ TotoGaming-ի սահմանած հատուկ գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Սպասվող մեկնարկային կազմեր

«Ռեալ» Մադրիդ». Նավաս. Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո,Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Վինիսիուս, Բենզեմա

«Բարսելոնա».Տեր Շտեգեն,Ումտիտի, Լանգլե, Պիկե, Ալբա, Արթուր, Կոուտինյո, Բուսկետս, Մեսսի, Մալկոմ, Սուարես:

Հիշեցնենք, որ Իսպանայի Արքայական Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ» Մադրիդ — «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23.55-ին: