«Փաստ» թերթը գրում է.

«ԵՊՀ–ում ընթացող ստուգումներն ու բարձրացած աղմուկն օրեցօր նոր երանգներ են ստանում: Չնայած ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ամեն կերպ դիմադրում է , սակայն, ըստ էության, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ջանք ու եռանդ չի խնայում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից օր առաջ ազատվելու եւ «գծի մեջ» ռեկտոր նշանակելու հարցում:

Բնականաբար, այս շրջանում վերստին ակտիվացել է նոր ռեկտորի թեկնածուների հարցը. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները շատ են, սակայն ամենահավանական թեկնածուն, ում այս պահին այդ պաշտոնում տեսնում է իշխանական «վերնախավը», թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է: Մենք զրուցեցինք նաեւ պարոն Մելքոնյանի հետ, ով ասաց, որ երբեւիցե իր հետ ոչ մեկի կողմից նման որեւէ զրույց կամ քննարկում չի եղել: «Ավելին, այն պայմաններում, երբ կա գործող ռեկտոր, բարոյական չեմ համարում այդ հարցի մասին իմ տեսակետն արտահայտել»,–հավելեց պարոն Մելքոնյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում