Հնդկաստանի ռազմական օդուժին պատկանող կործանիչներն ավիահարվածներ են իրագործել Պակիստանի տարածքում գտնվող գրոհայինների ճամբարների ուղղությամբ, հայտնում է Al Arabiya-ն:
Երկրի կառավարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ ընդգծելով, որ գործողության արդյունքում մեծ քանակությամբ գրոհայիններ են սպանվել:

Հնդկաստանի արտաքին գործերի քարտուղար Վիջայ Գոխալը լրագրողներին հայտնել է, որ  գործողության արդյունքում սպանվել են մեծ քանակությամբ ջիհադիստներ, մահապարտներ, «Ջայիշ է Մոհամադ» խմբավորման ահաբեկիչներ:

Հնդկաստանի կառավարությունը սա արել է փետրվարի 14-ին Քաշմիրում 40 հնդիկ օրենսդիրների սպանությանն ի պատասխան: Հայտնի է, որ  ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Ջայիշ է Մոհամադ» խմբավորումը:

Պարբերականը նկատում է, որ  միջուկային զենքերով զինված Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը գնալով աճում է: Նյու Դելին իր օրենսդիրների սպանության համար մեղադրել է Իսլամաբադին, որը, սակայն, հերքել է մեղադրանքը: