ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Արդեն 3-րդ տարին է՝ ինչ թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության տղամարդկանց և կանանց թիմերը: Կանանց անհատական պայքարում 1-ին տեղը գրավել է ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Սուսաննա Դավթյանը, իսկ տղամարդկանց պայքարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Ռուբեն Ասատրյանը, որոնք պարգևատրվեցին նախարարության կողմից: 

Անհատական հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր, մեդալներ, գավաթներ, հուշանվերներ և մարզահագուստ, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցներին՝ նաև օդամղիչ հրացաններ: Գավաթներ և հավաստագրեր են ստացել նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը: 

Մրցմանը մասնակցել են ՀՀ ՆախագահիՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերիՀՀ նախարարություններիՀՀ կառավարությանը ենթակամարմինների և ՀՀ մարզպետարանների 32 թիմերի 217 աշխատակիցներ: