«Փաստ» թերթը գրում է.

«Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և տարվա ընթացքում ստացած եկամտի մասին:

Հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Ս. Բալասանյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 2 200 000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 1 800 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 12 100 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 9000 ԱՄՆ դոլար:

Ս. Բալասանյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բացառապես աշխատավարձից ու կենսաթոշակից: Աշխատավարձից Ս. Բալասանյանը 2018թ. ստացել է 3 602 100 ՀՀ դրամ եկամուտ, իսկ կենսաթոշակից՝ 620 400 ՀՀ դրամ: Ըստ հայտարարագրի, Ս. Բալասանյանն այլ եկամուտներ չունի: Ի դեպ, բոլորը գիտեն Ս. Բալասանյանի ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների առկայության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում