Փետրվարի 26-ին` ժամը 22։16-ին, ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 49/4 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել ժամը 22:42-ին:

Այրվել են ջերմոցաշինական ընկերությանը պատկանող 1 GST մակնիշի տրակտորի թափքը ու շարժիչի հատվածն ամբողջությամբ եւ մասամբ՝ 2-րդ GST մակնիշի տրակտորի թափքն ու անվադողերը։