Բարձրագույն դատական խորհուրդը նախաձեռնում է արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ քննարկումների շարք: Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, քննարկումները ներառելու են հետևյալ թեմաները.
1. Իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդիրը,
2.Դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման
ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը,
3. Արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային քայլերը
4. Էլեկտրոնային արդարադատության բաղադրիչների փուլային ներդրում,
5.Դատավորների աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրացնելուն, բարեվարքության կանոնների պահպանմանը, մասնագիտական պատրաստվածության և հմտությունների շարունակական կատարելագործումանն ուղղված կառուցակարգերի ներդրումն ու կատարելագործումը,
6.Դատավարական և հարակից օրենսդրական ակտերում բարելավումներ
իրագործելու նկատառումով մշակվող նախագծերում հետևյալ հիմնարար խնդիրների արդյունավետ լուծումը: