Պետական վերահսկողական ծառայության՝ ՀՀ ոստիկանության և «Ուկռինվենստ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերի ուսումնասիրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում սույն թվականի փետրվարի 25-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու հետևանքով պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող վնաս պատճառելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, գործը կատարման համար ուղարկվել է նախաքննության ՀՀ հատուկ քննչական ծառայություն։