Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել Է խրամառվի մեջ»,-ասել Է Դեկտարյովը:

Նրա խոսքով՝ միկրոավտոբուսում եղել Է վեց մարդ, ներառյալ վարորդը:

«Բոլոր վեցն Էլ՝ երեք տղամարդ եւ երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ ճշտել Է, որ «փոխգործակցություն Է կազմակերպված հայկական համայնքի հետ»:

«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված Է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,-հավելել Է Դեգտարյովը: Իր հերթին իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել Է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են: