Երևանի Խանջյան փողոցում փետրվարի 27-ի կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցում հրավառություն է:

Խանջյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել հրավառությունը:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները: