«Փաստ» թերթը գրում է.

«Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի ձերբակալությունը ոմանք համարում են ՀՀ իշխանությունների հերթական քաղաքական վենդետան «նախկին ռեժիմի սպասարկողների» հանդեպ: Ըստ այդմ, համարվում է, որ կատարվածը պարզապես քաղաքական որոշում է:

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները Դանիելյանին ձերբակալելու հարցում որոշում էին կայացրել դեռեւս 2018-ի հուլիսի վերջին, սակայն որոշել են ավելորդ լարվածություն չստեղծել այդ փուլում: Ըստ մեր զրուցակիցներից մեկի, որը երկար տարիներ քաղաքականության մեջ է եւ որը չցանկացավ անունը հրապարակել, Փաշինյանն ու թիմակիցները դեռեւս չեն կարողանում մոռանալ իրենց առաջին քաղաքական պարտությունը, երբ Հրազդանում Սասուն Միքայելյանը պարտվեց Արամ Դանիելյանին: Ինչ վերաբերում է հենց այս օրերին թեման ակտիվացնելուն, ապա մեր աղբյուրների պնդմամբ, փորձ է արվում մարտի 1-ին ընդառաջ հանրությանը պահել «գծի» մեջ, մինչեւ հստակեցվեն հետագա անելիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում