ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում Ռաշն Ռիվեր կոչվող գետը (Russian river անգլ. - «Ռուսական գետ») դուրս Է եկել ափերից տեղատարափ անձրեւների պատճառով: Փակված են երկու ոչ մեծ քաղաքներ տանող ճանապարհները: Այդ մասինը փետրվարի 27-ին հայտնել Է Associated Press (AP)-ը:

Ինչպես նշել Է գործակալությունը, Սան Ֆրանցիսկոյից հյուսիս ընկած Սոնոմայի օկրուգում Գեռնսվիլ եւ Մոնտե Ռիո ավաններ հասնել այժմ կարելի Է սոսկ նավակներով: Օկրուգի շերիֆի վարչության Twitter-ում ավելի վաղ հաղորդվել Էր, որ ափերից գետի դուրս գալու պատճառով, մասնավորապես, փակ Է Moscow Road ճանապարհը: Հատվածներից մեկում այն անցնում Է գետի երկայնքով:

Ռաշն Ռիվերում ջրի մակարդակը բարձրացել Է մի քանի օր շարունակվող անձրեւների պատճառով: Ջուրը վնասել Է տներ եւ ավտոմոբիլներ: Դրանց թիվը դեռեւս ճշտվում Է: Ավելի վաղ տեղի իշխանությունները հեղեղումների վտանգի պատճառով հանձնարարել Էին տարահանվել մոտավորապես 4 հազար բնակիչների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: