Ամերիկացիների մեծ մասն սկսել Է Ռուսաստանը համարել Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին: Այս մասին Է վկայում Gallup-ի անցկացրած հարցումը:

Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը 32 տոկոս ցուցանիշով առաջ Է անեցել Չինաստանից (21 տոկոս) եւ Հյուսիսային Կորեայից (14 տոկոս): Ըստ որում 2018 թվականին Ռուսաստանը գլխավոր թշնամի Էր համարել ամերիկացիների սոսկ 19 տոկոսը, իսկ ԿԺԴՀ-ի օգտին այն ժամանակ քվեարկել Էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը: Բացի դրանից, ամերիկացիների 52 տոկոսը Ռուսաստանի ռազմական հզորությունը համարում Է որպես վտանգավոր սպառնալիք Միացյալ Նահանգների շահերի համար: 2016 թվականին այդ տեսակետերին Էր ամերիկացիների 39 տոկոսը, իսկ 2004 թվականին՝ լոկ 18 տոկոսը: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, ամերիկացիների կողմից Ռուսաստանի բացասական ընկալումը հասել Է առավելագույն ցուցանիշին:

Հետազոտությունը կատարվել Է փետրվարի մեկից մինչեւ տասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: