Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նախնական կալանքի օրը որպես մեկ ու կես օր հաշվարկելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացության արժանացավ: ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 5, դեմ՝ 9 պատգամավոր, և 1 պատգամավոր՝ ձեռնպահ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծը բացասական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ լիագումար նիստում։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ էր ներկայացրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այդ նախագծով ևս առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվել: Սակայն ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այն ևս բացասական եզրակացության արժանացավ: