Ինձ թվում է, որ ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ միջոցառմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով այն  հարցին, թե ինչպես են Պետդումայի տարբեր խմբակցություններից պատգամավորները Բաքվում մասնակցել հակահայկական ակցիային և ով է եղել նախաձեռնողը՝ նախագահի աշխատակազմը, Պետդուման, թե ՌԴ-ում աշխատող օտարերկրյա հիմնադրամները:

«Սարսափելի և արյունալի Ղարաբաղյան հակամարտությունը մահ և տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ և հայերին, և ադրբեջանցիներին. Ռուսաստանը դա միշտ մեծ ողբերգություն է համարել և շարունակում է այդպես կարծել: Մեր երկիրը  մեծ ջանքեր է գործադրում կողմերին այս հակամարտության խաղաղ լուծման որոնմանը հասնելու հարցում, և մենք հետագայում էլ դրան առաջնային ուշադրություն կդարձնենք տվյալ  տարածաշրջանում մեր քաղաքականության համատեքստում: Դուք ասացիք, որ այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ, ինձ թվում է, որ ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նրանց,  ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ միջոցառմանը: ԱԳՆ-ն տվյալ միջոցառման համահիմնադիրը և համակազմակերպիչը չի եղել»,-ասել է Զախարովան: