«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկայացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի։ Չնայած իշխանությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, եւ 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, եւ խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական շրջանակները խիստ անհրաժեշտ էին համարում, քանի որ պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտություն կա, որովհետեւ «նախարարության ստորին օղակներում զբաղված են սուրճ խմելով միայն»։

Բայց այսօր կառավարությունը եկել է համոզման, որ ռիսկային է միանգամից կրճատել հազարավոր աշխատակիցների, եւ նախագծի վերջին տարբերակում ընդամենը մի քանի տասնյակ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարներ, փոխնախարարներ, նրանց խորհրդականներ, օգնականներ, մամուլի խոսնակներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում