2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 11 տարի: 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում ոստիկանական ուժերը զինված ճնշում գործադրեցին խաղաղ ցուցարարների վրա, որի հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 2 ոստիկան և 8 քաղաքացի, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն՝ 1 ամիս ժամկետով:

Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր՝ ժամը 18:30-ին, տեղի է ունենալու երթ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: