Մարտի 1-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են տարբեր չափի քարեր (մոտ 25 քմ տարածքում):