ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 3-ին, ժամը 03:11-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:10-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) փայտյա ներքին երեսպատումը և մոտ 1 խմ կենցաղային աղբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: