Հնդկաստանի և Պակիստանի զիինված ուժերը մարտի 4-ի առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել Է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեվենդեր Անանդը: «Այսօր առավոտյան ժամը մոտավորապես 3-ին պակիստանյան բանակն առանց պատճառի խախտել Է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Ակնուրի գոտին: Մեր զինվորականները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը դադարել Է ժամը մոտավորապես 06:30-ին (Երևանի ժամանակով 05:00-ին)»,- ճշտել Է նա: Հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում: Վերահսկողության գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր կրթական հաստատություները փակ են մնում: Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը կտրուկ սրվել Է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում Է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ Է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել Է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել Է որպես «անապացույց»՝ Նյու Դելիին առաջարկելով տեղի ունեցածի համատեղ հետաքննություն անցկացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: