ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը մարտի 4-ին    հյուրընկալել են  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին եւ Գեւորգ Գորգիսյանին։

Ինչպես հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են  միջկուսակցական համագործակցության  հնարավորությունները, անդրադարձ է եղել  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես ազգային-պետական  օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել  միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։