Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մարտի 2-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի պատվիրակությանը՝ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպմանն արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։

ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցել են կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները՝ հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։