«Ժամանակն է հասկանանք, որ արևմոտքից ֆինանսավորվող կազմակերպությունները, գրանտները պետք է տեղ չունենան Հայաստանում, ապագայում «սորոսները» փակվելու են, և բոլոր նրանք, ովքեր այդ հիմնադրամներից փողեր են ստացել և խառնվել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին՝ ապագայում ենթարկվելու են քննության՝ պարզելու, թե նրանք ինչ նպատակ են ունեցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մենուա Հարությունյանը։

 

«Ես խորապես հավատում եմ, որ արևմտյան գրանտները և Սորոսը Հայաստան պետությունը ավելի շատ չեն սիրում, քան մենք, Հայաստանի ապագայով ավելի մտահոգ չեն, քան մենք, էնպես չի, որ մեզնից շատ են ուզում, որ Հայաստանը լինի ժողովրդավարական։Այս մարդիկ կոնկրետ փող են ծախսում Հայաստանի նման երկրներում՝ նպատակ ունենալով, օրինակ, սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Մի խումբ մարդիկ ֆինանսավորվելով նաև դրսից փորձում էին հեռացնել Արամ Սիմոնյանին»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։ Հարցին, թե համալսարանի շուրջ ստեղծված աղմուկի հանգուցալուծումը ինչպե՞ս է պատկերացնում և արդյոք անձամբ տեսնո՞ւմ է քաղաքական հետապնդում, Տիգրան Քոչարյանն ասաց, որ իրադարձությունները, որոնք զարգացել են, ապացուցում են, որ քաղաքական բաղադրիչ եղել է։

«Ունենք մի խումբ մարդիկ, ովքեր ֆինանսավորվելով օտարերկրյա ֆոնդից, փորձում էին քաղաքական ակցիաներ անել։ Իմ կարծիքով, եթե ուզում էին հեռացնել ռեկտորին՝ շատ ավելի ցիվիլ ձևեր կային, ոչ թե բռնի ճնշումով կամ տարբեր պետական հիմանարկների միջոցով»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։