Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 3-ին, ժամը 18.30-ին  հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից:  Նշանակվել է ԴԲՓ:  Նախապատրաստվում են նյութեր: