ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում գրանցած ձեռքբերումներն իր անձնականը չի համարում: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Փաշինյանը դրանք համարել է հայ ժողովրդինը:

«Այն ձեռքբերումները, որոնք ես արդեն ունեմ, մեր ժողովրդի ձեռքբերումներն են, ոչ թե իմ անձնական: Իմ գլխավոր նպատակն այն է, որ այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում եմ վարչապետի պաշտոնը, մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի և մեր բոլոր արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների համար լինի ավելի հաջողակ»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվել է 2018թմայիսի 8-ին՝ երկրում տեղի ունեցած ոչ բռնիթավշյաժողովրդական հեղափոխության արդյունքում: Այնուհետև նա նախագահի կողմից վերանշանակվել է 2018թ. դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ որպես հաղթող «Իմ քայլը» քաղաքական ուժի թեկնածու: