Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի բացման նախաշեմին  մարտի 5-ին Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միությունը (DRV) գումարել է իր տարեկան համաժողովը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովի այս տարվա հյուրն էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ողջունելով ներկաներին՝ դեսպանը հակիրճ անդրադարձ է կատարել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, տնտեսության ոլորտում թափ առած բարեփոխումների գործընթացին, որի կարևորագույն բաղադրիչներից է նաև զբոսաշրջությունը:

Ա. Սմբատյանը նշել է, որ 2017թ. և 2018թ. համեմատելիս արդեն իսկ զգալի աճ է նկատվում Հայաստանում զբոսաշրջության ոլորտում, և որոշ կանխատեսումներով՝ այս տարի նշյալ բնագավառում առավել առաջընթաց կարձանագրվի:

Հայաստանից միջոցառմանը հրավիրվել էր էքսկուրսավար Հրայր Բաղրամյանը, ով դասախոսությամբ է հանդես եկել  մեր երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ: Այնուհետև Ա. Սմբատյանը և Հ. Բաղրամյանը պատասխանել են  ներկաների բազմաթիվ հարցերին: