Հայաստանում տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող երեք ընկերություն այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստի ժամանակ ստացան հարկային արտոնություն՝ ներդրումներ անելու և հումք ներկրելու համար։ Այդ ընկերությունների թվում էր նաև գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, որին պարբերաբար արտոնություններ էր տրամադրում նաև նախորդ կառավարությունը։

Մյուս երկու ընկերություններն են «Սաթենկար»-ը և «Տավուշ տեքստիլը»-ը: