ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում 2018թ․ Բաղրամյան պողոտայում ժողովրդի և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումից տեսանյութ է հրապարակել իր էջում և գրել․

«Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լևոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաև տասնյակ մարդիկ:Դիտեցի նաև տեսանյութը, թե ինչպես և ինչ ջանասիրությամբ է նետում դրանք:

Սկզբում ինձ վիրավորում հասցրած նռնակն էր, հետո տեսա՝ ինչպես մեկ այլ նռնակ հայտնվեց իմ ընկեր Արայիկ Հարությունյանի ծնողների ոտքերի տակ, և տիկին Մարինան միայն հասցրեց փակել ականջները... շարունակությունը դիտել չկարողացա, հրաժարվեցի, թեկուզ որպես տուժող կարող էի ծանոթանալ նյութերին: Գործն արդեն դատարան է ուղարկվել»,-գրել է նա: